Մեր նպատակն է կարդալու հնարավորություն տալ յուրաքանչյուրին

Մեր պատմությունը

Կայքը ստեղծելու գաղափարը առաջացել է այն բանից, որ Ջավախահայությունը միշտ ունեցել է և այսօր էլ ունի հայ գրականությանը հասանելի լինելու լուրջ խնդիր։ eBooks.am-ը ի սկզբանե իր առջև նպատակ էր դրել գոնե էլեկտրոնային տարբերակով, ինչ-որ չափով լուծել այս խնդիրը, քանի որ այն ուղղակիորեն վերաբերում է հայ սերնդի կրթությանը։
Այսօր կայքը իր տեսակի մեջ միակն է, որը տրամադրում է տարբեր բնագավառներին վերաբերող ավելի քան 1000 էլեկտրոնային գրքեր, որի 90%-ից ավելին հայերեն լեզվով են։


Ինչպե՞ս օգտագործել կայքը

Կայքը տրամադրում է էլեկտրոնային գրքեր ․PDF ձևաչափով: Որևէ գիրք ներբեռնելու համար պետք է գրանցվեք կայքում, որը անելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով: Գրանցվելուց հետո կարող եք ներբեռնել ցանկացած գիրք, առանց որևէ սահմանափակման։




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

I. Կայքը չի պատրաստում էլեկտրոնային գրքեր, այլ հավաքագրում է եղածը մեկ վայրում։

II. Կայքը չի հետապնդում որևէ եկամուտ և իր ծառայությունները մատուցում է բացառապես անվճար։

III. Եթե ցանկանում եք որևէ կերպ աջակցել կայքին, ապա կարող եք անել Ձեր նվիրատվությունը անցնելով հետևյալ հղումով