Պատմական վկայություններ և ժամանակագրություններ

Հանս Շեդեր
Հայկականություն-Արիականություն գիրքը լույս է տեսել 1934թ. Պոդստամում (Գերմանիա) և ներառում է եվրոպայի մի շարք գիտնականների ու հասարակական գործիչների ուսումնասիրություններն ու հոդվածները նվիրված Հայ ժողովրդի և հայ մշակույթի պատմությանը: Գրքի մեջ հետազոտողները հայ ժողովուրդը, հայ պատմություն, հայ մշակույթը և հայ արվեստը դիտարկում են գիտական ամենաբարձր չափանիշով, համաշխարհային մշակույթի և հնագույն քաղաքակրթությունների համապատկերի մեջ։ Գիրք կատարեց իր մեծ դերը և Եվրոպայում բնակվող հայությունը զերծ է մնում հրեաներին և այլ մի շարք այլ ժողովուրդներին Նացիստական Գերմանիայի կողմից պատրաստված ահռելի ճակատագրից։ Հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2001թ-ին, Երևանում՝ Յուրի Խաչատրյանի և Արա Գուրզադյանի խմբագրությամբ, Ալինա Տոնոյանի թարգմանությամբ։

Հրաչիկ Բայրամյան
Գրքում զետեղված են Հայոց ցեղասպանության նախապատմությանը, Արևմտյան Հայաստանում բարենորոգումները ժխտելուն, հայ մտավորականության ձերբակալություններին, բնակչության տեղահանությանը, բնաջնջմանը, ինչպես նաև Արևելյան Հայաստանում ու Այսրկովկասի հայաբնակ վայրերում սպանդին վերաբերող նյութերը 1914-1918 թթ. Վրացական մամուլում: Դրանք հնարավորություն են ընձեռում ծանոթանալու այդ եղերական իրադարձությունների ու հատկապես դեպի Վրաստան հայերի գաղթի վերաբերյալ վրաց գործիչների վերաբերմունքին ու մեկնաբանություններին: Ժողովածուն նախատեսվում է Հայոց ցեղասպանության պատմությամբ զբաղվող մասնագետների, գիտական հանրության և ընթերցող լայն շրջանների համար:

Արման Եղիազարյան
Աշխատությունը նվիրված է Հայաստանի և այսրկովկասյան երկրների պատմության մի կարևոր շրջանի՝ Հայ Բագրատունիների տերության (885-908 թթ.) պատմա-աշխարհագրական հարցերին: Քննության են առնվել Հայ Բագրատունիների տերության կազմավորման գործընթացը, սահմանները և տարածքը, Հայ Բագրատունիների տոհմական ու արքունի տիրույթները, տերության կազմի մեջ մտնող հայկական և այսրկովկասյան թագավորություններն ու իշխանությունները, ինչպես նաև արաբական ամիրայությունները: Ուսումնասիրվել են նաև Հայ Բագրատունիների տերության քաղաքներն ու քաղաքագյուղերը, բերդերը, վանքերը, եկեղեցիները եւ առևտրական ճանապարհները: Կարող է օգտակար լինել հայագետների, կովկասագետների, արևելագետների, ինչպես նաև Հայաստանի եւ հարևան երկրների` միջին դարերի պատմությամբ ու պատմական աշխարհագրությամբ հետաքրքրվող ընթերցողների համար:

Ստեֆան Ցվայգ
Ստեֆան Ցվայգը իր մանրապատումներում ներկայացրել է պատմության էջերից և նշանավոր մարդկանց կյանքից առնված այնպիսի դրվագներ, որոնք ունեցել են բախտորոշ նշանակություն, և իրեն հատուկ վարպետությամբ բացահայտել դրանց հուզական խորքն ու պատմական խորհուրդը։ «Շախմատային Նովելը» պատմությունն է ֆաշիստական մենախցում բանտարկված մի մարդու, որ պատահաբար ձեռքն ընկած շախմատային խաղերի ժողովածուի շնորհիվ փրկվում է բթացումից և սեփական անհատականությունը կորցնելու անխուսափելի վտանգից։

Աշոտ Հայրունի
Աշխատությունում առաջին անգամ գիտական համակողմանի քննության է ենթարկվում և ամբողջականորեն լուսաբանվում է դր․ Յոհաննես Լեփսիուսի ու նրա կողմից ստեղծված՝ «Գերմանական առաքելություն Արևելքում» ընկերության հայանվեր գործունեությունը։ Ուսումնասիրության միջոցով, որ կատարված է աղբյուրագիտական լայն հենքի վրա, առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում բազմաթիվ արժեքավոր սկզբնաղբյուրներ։ Աշխատությունը նվիրված է Մերձավոր Արևելքի, հայ-գերմանական փոխհարաբերությունների պատմությամբ զբաղվող մասնագետների, մտավորականության, ուսանողության և ընթերցող լայն հասարակության համար։

Աշոտ Հայրունի
Աշխատությունում առաջին անգամ ամբողջականորեն լուսաբանվում է Յոհաննես Լեփսիուսի հայանվեր կազմակերպական և հրապարակախոսական գործունեությունը, որը սկիզբ առնելով 1895 թ․-ից՝ անընդմեջ շարունակվել է մինչև 1926 թ․-ը։

Մելինե Անումյան
Մենագրությունում գիտական շրջանառության մեջ դրված արխիվային փաստաթղթերի, օսմանյան և այլալեզու մամուլի հրապարակումների, դատական սղագրությունների, ժամանակակիցների հուշերի և տարբեր գիտական ուսումնասիրությունների հենքի վրա ներկայացվում են 1919-1921 թթ․ Թուրքիայում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերը և 1919-1920 թթ․ ու 1926 թ․ երիտթուրքերի դատավարությունները։ Աշխատության մեջ համեմատություն է անցկացվում 1919-1921 թթ․ և 1926 թ․ իթթիհադականների դատավարությունների միջև։ Գիրքը նախատեսված է պատմաբանների, ուսանողների և ընթերցող լայն հանրության համար։

Հայնրիխ Ֆիրբյուխեր
Գիրքն ամփոփում է գերմանացի մարդասեր և խաղաղության ականավոր գործիչ Հ․ Ֆիրբյուխերի անձնական տպավորությունները 1915-1921 թթ․ Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի ահավոր ցեղասպանության վերաբերյալ։ Այդ տարիներին նա եղել է Թուրքիայում՝ որպես մարշալ Լիման ֆոն Զանդերսի թարգման, գտնվել է ողբերգական իրադարձությունների ոլորտում և դարձել ականատեսը թուրքական ոճիրների ու վայրագությունների։ Այս փաստերի հիման վրա նա հաստատում է ծրագրված ցեղասպանության իրողությունը և դատապարտում բուն մեղավորներին՝ թուրքերին ու նրանց դաշնակից կայզերական Գերմանիային, նաև եվրոպական մեծ տերություններին՝ հայկական հարցի դրական լուծումը վերջնականապես ձախողելու համար։

Վ․ Բայբուրդյան
Աշխատությունում քննարկվում է Օսմանյան կայսրության լծի տակ գտնված երկու դրացի ժողովուրդների՝ հայերի և քրդերի հարաբերությունները սոցիալ-տնտեսական և քաղաքական տեսանկյուններից։ Աշխատությունում ծավալուն տեղ է հատկացված նաև հայ և քուրդ ժողովուրդների բարեկամական կապերի բացահայտմանը։ Նախատեսված է պատմաբանների և ընթերցող լայն շրջանների համար։

Ռ. Սահակյան, Ե. Սարգսյան
Սույն գրքում ցույց է տրվում, որ ժամանակակից Թուրքիայում լույս տեսնող պատմական, քաղաքական, և մեմուարային գրականության մեջ գիտակցորեն կեղծվում ու խեղաթյուրվում է հայ ժողովրդի հատկապես նոր շրջանի պատմությունը։ Արխիվային և հրապարակված բազմաթիվ փաստաթղթերի, օտար աղբյուրների ու գրականության հիման վրա վեր է հանվում և մերկացվում հայ ժողովրդի այդ շրջանի պատմության մի շարք կարևոր հարցերի նենգափոխումը ժամանակակից թուրք պատմագրության մեջ։
235 գիրք