ebooks.am logo

Ազատագրական պայքար

Հայ ազատագրական պայքարին և փիլիսոփայությանը նվիրված գրքեր

Արթնացի՛ր, հա՛յ մարդ

Արթնացի՛ր, հա՛յ մարդ

Հայկ Ասատրյան

Ժողովածուի մեջ ամփոփված են Հայկ Ասատրյանի «Մտածումներ հայկական ճգնաժամի, հայ յեղափոխութեան եւ Մայիս 28-ի մասին» և «Ցեղանենգ շէյթանը» գրքույկները («Հ. Ա.» ստորագրությամբ հրատարակվել են Սոֆիայում 1933թ. «Ռահվիրա» տպարանում, «Նայիրի» մատենաշարով), երեք հոդվածները, նրա մասին Կարո Գևորգյանի, Սոսյաց տղայի (Կարո Մեհյան), Ավոյի (Ավետիս Թումոյան) հուշ-հրապարակումները և ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից կատարված հարցաքննության պահպանված քաղվածքը: Հրատարակությունը պատրաստել է Ավագ Հարությունյանը։

Խոտորջուրցիներ

Խոտորջուրցիներ

Վալտեր Արամյան

Վ. Արամյանի այս փոքր վիպակը նվիրված է Պարխարյան լեռներում ապրող մի փոքր, բայց ազատատենչ համայնքի պայքարին ընդդեմ իրենց կեղեքիչների և Օսմանյան կայսրության: Խոտորջուրը մի քանի գյուղերից բաղկացած գավառակ էր, որ գտնվում էր Էրզրումի վիլայեթում՝ Քաջքար լեռան մերձակայքում: Խոտորջուրցիների մեծ մասը ոչնչացավ ցեղասպանության ժամանակ, իսկ ողջ մնացածները ապաստանեցին Արևելյան Հայաստանում:

«Ազգ-բանակ» հայեցակարգի գաղափարաքաղաքական հիմքերը

«Ազգ-բանակ» հայեցակարգի գաղափարաքաղաքական հիմքերը

Աշոտ Ենգոյան, Առնակ Սարգսյան, Խոսրովադուխտ Ազատյան

«Ազգ-բանակ» հայեցակարգի գաղափարաքաղաքական հիմքերը» աշխատությունն անդրադարձ է կատարում համազգային բանակի ձևավորման միջազգային փորձին, մասնավորապես այդ գործում մեծ հաջողություններ գրանցած Շվեյցարիայի, Յակոբինյան դիկտատուրայի օրոք Ֆրանսիայի և Իսրայելի օրինակներին, դրանց ընդհանուր օրինաչափությունների վերհանմանը, ինչը կապահովի մեր հասարակության համար ընկալելի և առավել արդյունավետ մեխանիզմների կիրառում: Այս առումով ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել ինչպես տեսական հետազոտության դիտանկյունից, այնպես էլ գործնականում: Աշխատությունը նախատեսված է բուհերի ուսանողների և նշված հիմնահարցով զբաղվող մասնագետների լայն շրջանակի, ինչպես նաև ՊՆ համակարգի հետազոտական ստորաբաժանումների համար:

Ռանչպարների կանչը

Ռանչպարների կանչը

Խաչիկ Դաշտենց

«Ռանչպարների կանչը», որն արդարև, Դաշտենցի գլխավոր գիրքն է, պատմում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրության այն հերոսների մասին, որոնք պատմությանը հայտնի են «հայդուկներ» (ֆիդայիներ) անունով։ Հայդուկների պարտիզանական շարժումը դեմոկրատական խոր արմատների և ազատագրական արդար շնչի մի շարժում, ծնվեց իբրև թուրքական սաստկացող բռնությունների դեմ ուղղված ընդդիմադրություն, ինչպիսիք էին նույն ժամանակաշրջանում նույն ուղղությամբ Բուլղարիայում, Հունգարիայում, Հունաստանում, Հարավսլավիայում ծնված շարժումները։

ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը

ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը

Տարոն Հակոբյան

Աշխատության մեջ պատմագիտական հետազոտությունների, արխիվային հարուստ նյութերի, մամուլի և այլ փաստական տվյալների հիման վրա լուսաբանվում է հայոց նորագույն պատմության ամենաարդիական ու կարևոր իրադարձություններից մեկի՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի, ինչպես նաև հայկական երկրորդ պետականության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և պետական շինարարության պատմությունը։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը 1918-1920 թթ․ և Մեծ Բրիտանիան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը 1918-1920 թթ․ և Մեծ Բրիտանիան

Ալիկ Ղարիբյան

Աշխատության մեջ ներկայացվում են Հայոց Հայրենիքի մի հատվածի՝ Արցախ աշխարհի շուրջ ծավալված իրադարձությունները 1918-1920 թթ․։ Համակողմանի վեր են հանվում Առաջին աշխարհամարտի ավարտին գերտերությունների շահերի բախումը Այսրկովկասում, թուրք-թաթարական նկրտումների դրսևորումը հայկական երկրամասերի նկատմամբ։ Մենագրության մեջ Արցախահայության ազատագրական պայքարին տրվում է առանցքային տեղ։ Հավելվածով ներկայացված են բազմաթիվ արխիվային վավերագրեր, որոնցից շատերը մինչ այժմ գիտական շրջանառության մեջ դրված չեն եղել։ Հասցեագրվում է ընթերցող լայն շրջանակներին։

Զանգեզուրի գոյամարտը

Զանգեզուրի գոյամարտը

Արամ Սիմոնյան

Պատմագիտական հետազոտությունների, մամուլի նյութերի և արխիվային փաստաթղթերի լայն ընդգրկմամբ ցույց է տրված Զանգեզուրի հայության հերոսական գոյամարտը, որ նա հանուն իր ազատության 1920-1921 թթ․ մղել է ռուսական 11-րդ կարմիր բանակի և Խորհրդային Ադրբեջանի զորամասերի դեմ, դրանով իսկ ձախողելով գավառն Ադրբեջանին ենթարկելու բոլոր փորձերը։ Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի անբաժան մաս կազմեց լեռնավայրի հայության աներևակայելի տոկունության և անձնազոհ պայքարի շնորհիվ։ Աշխատության մեջ լայնորեն լուսաբանված է Գարեգին Նժդեհի իբրև զորավարի, քաղաքական և պետական գործչի, վճռական դերը նշված ժամանակաշրջանում հայկական գավառում ծավալված գոյամարտի տարիներին։ Գիրքը նախատեսված է պատմաբանների և ընթերցող լայն շրջանների համար։

Ազատագրական պայքարի ուղիներում - Գիրք 5

Ազատագրական պայքարի ուղիներում - Գիրք 5

Հրաչիկ Սիմոնյան

Աշխատության մեջ համակողմանիորեն քննության են առնված առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ Այս գրքում ներկայացված է Հայկական հարցի վերաբացման պատմությունը։

Ազատագրական պայքարի ուղիներում - Գիրք 4

Ազատագրական պայքարի ուղիներում - Գիրք 4

Հրաչիկ Սիմոնյան

Աշխատության մեջ համակողմանիորեն քննության են առնված առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ Այս չորրորդ գրքում հանգամանորեն լուսաբանված են 1909 - 1911 թթ․ հայաշխարհում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։

Ազատագրական պայքարի ուղիներում - Գիրք 3

Ազատագրական պայքարի ուղիներում - Գիրք 3

Հրաչիկ Սիմոնյան

Աշխատության մեջ համակողմանիորեն քննության են առնված առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ Այս երրորդ գրքում հանգամանորեն լուսաբանված են 1907 թ․ հուլիս - 1908 թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում հայկական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները։

1 / 8 էջ

71 գիրք