
Յասունարի Կավաբատան ճապոնացի գրող էր և գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նա ծնվել է Օսակայում բժշկի ընտանիքում և վաղ հասակում կորցրել է ծնողներին, ինչից հետո ապրել է տատի և պապի խնամքի տակ։ Կավաբատան ավարտել է Տոկիոյի համալսարանը և մասնակցել «Բունգեյ ձիդայ» («Գրական դարաշրջան») գրական հանդեսի հիմնադրմանը։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Ձյունե երկիր», «Հազարաթև կռունկը», «Լեռան ձայնը» և «Հին մայրաքաղաքը»։ 1968 թվականին նա դարձել է գրականության Նոբելյան մրցանակ ստացած առաջին ճապոնացի գրողը։