ebooks.am logo

Ինչպե՞ս օգտվել

Հաճախակի տրվող հարցեր

Այստեղ կարող եք գտնել մի շարք հարցերի պատասխաններ, որոնք հաճախակի տրվում են կայքի այցելուների և օգտատերերի կողմից։ Եթե չեք կարող գտնել Ձեզ հուզող հարցերի պատասխանը, ապա կարող եք ուղարկել մեզ էլ. նամակ սեղմելով այստեղ:

Էլեկտրոնային գրքերի համար ստեղծված թվային հարթակ

ebooks.am կայքում հավաքված են ավելի քան 1120 էլեկտրոնային գրքեր, վերցված համացանցի՝ բաց ու հասանելի աղբյուրներից: Արդյունքում, կայքում կարելի է արագ և մատչելի կերպով որոնել և կարդալ տարբեր բնագավառներին վերաբերող գրքեր։

Կայքը չի զբաղվում էլեկտրոնային կամ ֆիզիկական գրքերի վաճառքով։

Գրանցումը պարզ ու արագ

Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր էլ. հասցեն և ստանալ միանգամյա ծածկագիր (OTP), որը մուտքագրելով համապատասխան վայրում կկարողանաք հեշտությամբ մուտք գործել կայք։

Կարող եք նաև մուտք գործել Google կամ LinkedIn հաշվիների օգնությամբ:

Պարտադի՞ր է ունենալ բաժանորդագրություն

Ոչ։ ebooks.am-ից կարող եք օգտվել նաև առանց վճարովի բաժանորդագրության։ Անվճար օգտատերերին հասանելի են կայքի հիմնական հնարավորությունների սահմանափակ տարբերակները։

Եթե ցանկանում եք օգտվել բոլոր հնարավորություններից և ունենալ հասանելիություն ամբողջ գրադարանին, կարող եք ընտրել վճարովի բաժանորդագրության փաթեթ։

Ի՞նչ կարող եմ անել առանց բաժանորդագրության

Անգամ եթե չունեք վճարովի բաժանորդագրություն, կարող եք կարդալ անվճար հասանելի գրքերը, որոնել ամբողջ գրադարանը, պահպանել գրքերը ձեր ցանկում, գնահատել դրանք, գրել կարծիքներ և մասնակցել գրքերի քննարկումներին։

Վճարովի փաթեթները տրամադրում են ավելի մեծ գրադարանի հասանելիություն և լրացուցիչ հնարավորություններ։

Ինչու՞ բաժանորդագրվել

Վճարովի բաժանորդագրությունը հնարավորություն է տալիս օգտվել ebooks.am-ի ամբողջական գրադարանից և կայքի բոլոր հնարավորություններից։

Փաթեթների, գների և ներառված հնարավորությունների մասին կարող եք մանրամասն տեղեկանալ «Փաթեթներ» էջում։

Կարո՞ղ եմ փոխել կամ չեղարկել բաժանորդագրությունը

Այո։ Բաժանորդագրությունը կարող եք չեղարկել ցանկացած ժամանակ՝ անկախ ընտրված փաթեթից։ Չեղարկումից հետո կկարողանաք օգտվել փաթեթի հնարավորություններից մինչև գործող ժամկետի ավարտը։

Կարող եք նաև ցանկացած ժամանակ ընտրել այլ փաթեթ։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի ընթացիկ բաժանորդագրության ավարտից հետո։

Կարելի՞ է ներբեռնել գրքերը

Ոչ։ ebooks.am-ում առկա էլեկտրոնային գրքերը հնարավոր չէ ներբեռնել։ Դրանք նախատեսված են միայն առցանց ընթերցման համար։

Այս մոտեցումը թույլ է տալիս պահպանել միասնական ընթերցման փորձը և ապահովել կայքի կենսունակությունը։

Ինչ սարքերով կարող եմ օգտվել ebooks.am-ից

ebooks.am-ը հասանելի է ցանկացած ժամանակակից վեբ բրաուզերից՝ համակարգչով, պլանշետով կամ բջջային հեռախոսով։

Այս պահին առանձին iOS կամ Android հավելվածներ չկան։ Ապագայում հնարավոր է ստեղծվեն նաև բջջային հավելվածներ։

Ինչպե՞ս կապվել մեզ հետ

Եթե ունեք հարցեր, առաջարկներ կամ ցանկանում եք հայտնել որևէ խնդրի մասին, կարող եք գրել մեզ info@ebooks.am էլ. հասցեին։

Մենք կփորձենք պատասխանել հնարավորինս արագ և օգնել ցանկացած հարցում։

Սկսիր կարդալ այսօր

Միացիր ավելի քան 15,000 օգտատերերին, ովքեր կարդում են ebooks.am-ում