Գրքեր, որոնք գրվել և հրապարակվել են կայքում մեր օգտատերերի կողմից

Նարեկ Սերոբյան
«Առաջին և վերջին քայլը» պատմություն է մի երիտասարդի մասին, ով երազում է ճանաչված դառնալ, բայց ճանապարհին աստիճանաբար կորցնում է իր իրական չափանիշները՝ չնկատելով, թե որքան հեռու է գնում սեփական ցանկությունների հետևից։ Մի սխալ ընկալում կարող է փոխել մարդու վերաբերմունքը մարդկանց, իր և ամբողջ կյանքի նկատմամբ։ Բայց երբ անցյալից փախչել այլևս հնարավոր չէ, ամենադժվար քայլը դառնում է ոչ թե առաջ գնալը, այլ սեփական սխալների առաջ կանգնելը։ Որովհետև երբեմն մեկ քայլը բավական է մի ամբողջ կյանք փոխելու համար։

Վատ գրող
Главный герой Человек. Ему около тридцати. Одновременно моложе и старше своего возраста. Интроверт-меланхолик с диагностированными психологическими расстройствами. Работает двенадцать часов в сутки, учится заочно. Курит. Разбирается в двигателях. Не умеет быть удобным. Но он не один, рядом с ним Тень, его альтер-эго, внутренний голос, тёмная сторона. Одета так же, но зеркально. Движется резче, угловатее. Иногда — враг. Иногда — единственный честный собеседник. Но что случиться, если вдруг Тень перестанет быть отдельным персонажем и станет тем, чем и должна быть: тенью. Возможно ответы на все вопросы знает невидимый Голос: то, что остаётся, когда снять все маски. Перед вами пьеса - монологический роман․․․

Հովսեփ Մեսրոպյան
Պատմությունը շոշափում է առաջին սիրո, կորստի, կյանքի անսպասելի շրջադարձերի և երաժշտության թեմաները։ Այն ցույց է տալիս, որ որոշ մարդիկ մեր կյանք են մտնում ոչ թե հավերժ մնալու, այլ մեզ փոխելու և արթնացնելու համար։

Arpine Mirzoyan
Կյանքի ընթացքում մարդը ձեռք է բերում բազմաթիվ հոգևոր և հուզական սպիեր։ Ժամանակի ընթացքում դրանք այնքան են շատանում, որ նա ստիպված է անցնել «մաշկազերծման» ցավոտ, բայց անհրաժեշտ ճանապարհը։ Այդ ճանապարհը բաղկացած է տարբեր փուլերից, որոնց ընթացքում նա աստիճանաբար ազատվում է իր կուտակված սպիերից, մաքրում ինքն իրեն և վերածնվում՝ նոր մաշկով, նոր ինքնությամբ։

Shushan Harutyunyan
Իսկ եթե մահից հետո «Ես»-ի սահմանը փլվում է, և մենք հանդիպում ենք այն ամբողջությանը, որի մասն էինք գուցե միշտ եղել։ Իսկ եթե սխալվում ենք, և պատից այն կողմ ոչինչ չկա։ Կամ գուցե կա մի բան, որը մենք դեռ պատրաստ չենք պատկերացնելու։Այս գիրքը հրավիրում է քեզ մի պահ լռեցնել «Ես»-ը և լսել այն, ինչ մնում է լռությունից հետո։Եթե երբևէ զգացել ես, որ քո ներսում կա մի դիտող, որը ավելի խորն է , քան քո անունը, այս ճանապարհորդությունը քեզ համար է։

Վահրամ Աբովյան
1971 թվականի ձմեռային Բոսթոն։ Միօրինակության և սառը օտարման մեջ խարսխված քաղաքում բախվում են երկու հակադիր, բայց ներքուստ խոցված աշխարհներ։ Դանիելը վաղուց հաշտվել է իր գորշ, զգացմունքներից ու մեծ սպասումներից զուրկ իրականության հետ՝ պատսպարվելով անտարբերության հարմարավետ դիմակի տակ։ Նրա անդորրը խախտվում է, երբ հարևան բնակարանում հայտնվում է Նոյեմին։ Վիպակը գրվել է 2018 թվականին։ Չի ենթարկվել պրոֆեսիոնալ խմբագրման և սրբագրման։

Հովսեփ Մեսրոպյան
Սեփական ես-ը, խաղաղությունն ու նոր ճանապարհը գտնելու փորձեր այն բանից հետո, երբ կողքիդ ոչ ոք չի մնացել։ Մարդկանց կամ կյանքի որոշակի փուլերի ավարտ, հարաբերությունների խզում և դրանց հաջորդող հոգեկան ապրումներ։

Armen Hakobyan
Գիրքը պատմում է մի երիտասարդի մասին, որը կյանքի ճանապարհին ճակատագրի բերումով ստեղծում է ընկերների մի մեծ ու ամուր ընտանիք՝ միավորվելով մարդկանց օգնելու և արդարության համար պայքարելու շուրջ։ Պատերազմական ու հետպատերազմյան ծանր իրադարձությունների ընթացքում նա բախվում է ոչ միայն մահվան ու կորստի, այլև անտարբերության, հալածանքի ու հիասթափության՝ երբեք չդավաճանելով իր սկզբունքներին և հայրենի հողին։ Իր գաղափարներն ու արժեքները նա փոխանցում է նաև իրեն շրջապատող մարդկանց՝ ձևավորելով հերոսների մի ամբողջ շղթա, որոնց միասնությունն ու վճռականությունը փոխում են իրադարձությունների ընթացքը։ Իրական փաստերի և առօրյա կյանքի վրա հիմնված այս պատմությունը բացահայտում է պատերազմի, մարդկային հույզերի, ընկերության, սիրո, հիասթափության և հավատարմության տարբեր կողմերը։ Գեղարվեստականորեն փոփոխված կերպարներն ու դեպքերը, ինչպես նաև կենդանի ու երբեմն ժարգոնային խոսքը պատմությունն ավելի իրական և անմիջական են դարձնում։

Ամելի
Սա պատմություն է ցավի, կորուստների և չիրականացած սպասումների մասին, բայց առաջին հերթին՝ չհանձնվելու մասին։ Մանկության հետքերից, ծնողական հարաբերություններից եվ ամուսնական կյանքի դժվարություններից անցնելով՝ հերոսը փորձում է հաղթահարել իր ներսում կուտակված ցավը, վերագտնել իրեն և նոր ուղղությամբ շարունակել կյանքը։ «Երբեմն մարդ չի հասկանում, թե որքան երկար է ապրել իր համար չնախատեսված կյանքով, մինչև մի օր այլևս չի կարողանում շարունակել նույն կերպ»։ Կա միայն մեկ տարբերակ, փոխել ճանապարհն ու առաջ գնալ:
11 գիրք